Բելառուսական կողմը պատրաստ է բարենպաստ պայմաններ ստեղծել Մինսկում Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարությունների ներկայացուցիչների բանակցությունների համար: Այդ մասին լրագրողների համար ճեպազրույցի ընթացքում հաղորդել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը:
Համապատասխան պաշտոնական ծանուցումն ուղարկել են այդ երկրների կառավարություններին, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Սակայն, բելառուսական ԱԳՆ կարծիքով, նմա հանդիպման անմիջական նախաձեռնողը (հնարավոր է նաեւ նախարարությունների մակարդակում) պետք է լինի կամ ռուսական կամ ուկրաինական կողմը:



























