ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Կոնգրեսի կողմից ընդունված օրինագիծը՝ Ուկրաինային տնտեսական օգնության եւ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին:

Այդ մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ գործընկեր երկրները պատժամիջոցներ էին ներդրել Ռուսաստանի որոշ պաշտոնատարների դեմ՝ արգելելով նրանց մուտքը իրենց տարածք եւ սառեցնելով ակտիվները: Իսկ ապրիլի 2-ին ԱՄՆ-ը դադարեցրել էր համագործակցության մի ամբողջ շարք ծրագրեր: