Ուկրաինան դարձավ արդի աշխարհում ազդեցությունների խոշորագույն աշխարհաքաղաքական կենտրոնների հակասության դաշտ՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, եւ ես հայտնվեցի այդ հակասության էպիկենտրոնում, հայտարարել է ուկրաինացի գործարար Դմիտրի Ֆիրտաշը, ում դեմ ԱՄՆ-ում կաշառակերության մեղադրանք են ներկայացրել: Այդ մեղադրանքները Ֆիրտաշն անհիմն ու անհեթեթ է անվանել:
«Ամենը, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի հայցումը էքստրադիցիայի վերաբերյալ, ակնհայտ է, որ քաղաքական դրդապատճառներ ունի: Ես հարգում են արդարադատության ավստրիական համակարգը եւ պաշտպանվելու եմ բոլոր հնարավոր օրինական միջոցներով եւ ապացուցելու եմ իմ անմեղությունը»,- ասվում է Ֆիրտաշի հայտարարության մեջ, որը տեղադրված է գործարարի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին ՀԴԲ-ի հարցման համաձայն Վիեննայում ձերբակալվել էր Դմիտրի Ֆիրտաշն, ում մեղադրում էին կազմակերպված հանցախմբի ստեղման մասնակցության եւ կաշառակերության մեջ: Վիեննայի դատարանը որոշում կայացրեց այն մասին, որ Ֆիրտաշը կարող է ազատ արձակվել 125 մլն եվրո գրավի դիմաց Վիեննան չլքելու պայմանով այնքան ժամանակ, մինչեւ որ նույն դատարանն առանձին նիստում որոշում չընդունի նրան ԱՄՆ-ին հանձնելու վերաբերյալ: Սակայն Ֆիրտաշտ բողոքարկեց այդ որոշումը:



























