«Հրապարակը» գրում է. «54-ամյա Տիգրան Սարգսյանի հրաժարականը, որքան էլ պահանջված էր, սակայն նման էր մի քանի օր առաջ տեղացած ձյանը՝ անսպասելի ու իր փոքրաքանակ թիմի համար աղետալի:

Ուղիղ 5 օրից՝ ապրիլի 9-ին, կլրանար նրա վարչապետության վեց տարին: Նրանից «երկարակյաց» միայն Անդրանիկ Մարգարյանն է եղել, ով պաշտոնավարել է 7 տարի: Դեռեւս հայտնի չէ, թե ինչ է պատրաստվում անել Տիգրան Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո:

Նրա շրջապատում ասում են, որ ցանկացած միջազգային կառույց մեծ սիրով նրան կընդունի աշխատանքի: Իսկ եթե հաշվի առնենք նրա երկարամյա կապերն Իսպանիայում, ապա կարելի է ենթադրել, որ արդեն նախկին վարչապետը կնախընտրի ապրել այնտեղ»: