«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում Մաքսային միության կամ նրա մերձակա տարածքում երեք կառավարություն է փոխվել։ Մարտի 18-ին հրաժարական է տվել Ղրղըզստանի կառավարությունը։ Ապրիլի 2-ին՝ Ղազախստանի կառավարությունը։
Տիգրան Սարգսյանի հրաժարականն էլ դառնում է երրորդը այդ շարքում։ Այս վիճակագրությունը շատերին հիմք է տալիս մտածել, թե կառավարության փոփոխությունը Հայաստանում ավելի շատ արտաքին քաղաքական գործընթացների հետեւանք է։ Փորձագետներից շատերը կարծիք են հայտնում, թե Տիգրան Սարգսյանի հրաժարականը կապված է նրա իբր արեւմտամետ լինելու եւ այն փաստի հետ, որ նա ընդամենը վերջերս Բրյուսել կատարած այցի ընթացքում հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը։ Ըստ որոշ գնահատականների՝ չնայած ակտիվորեն Հայաստանը դեպի Մաքսային միություն տանելու գործողություններին, Տիգրան Սարգսյանն անընդունելի թեկնածու է համարվել Ռուսաստանի համար։ Այս տեղեկությունը անհիմն համարել չի կարելի, բայց կառավարության փոփոխությունն այնպիսի որոշում է, որ չի կայացվում մեկ գործոնի ազդեցությամբ։ Մի քանի պատճառներ համընկնում են»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում



























