Հայտնի են դարձել ապրիլի  2-ին Մոսկվայի կենտրոնում «օրենքով գողերի» հավաքի կանխմանն ուղղված գործողության մանրամասները: Ինչպես պարզվել է, կանխվել է վերջին վեց տարիների ընթացքում խոշորագույն գողական հավաքը: Ընդհանուր առմամբ, ոստիկանական գործողության արդյունքում ձերբակալվել է մոտ երեսուն մարդ, որոնցից ութն անվանի են, այդ թվում՝ Էդիկ Թբիլիսսկին, Սերյոգա Սամարսկին, Կոստիլը, Վիտյա Պանը, Գուջա Քութաիսսկին, Վովա Զյուզյան, Իլգարը ու Իսլամ Բոլշոյը:

Հաղորդվում է, որ հավաքը նախաձեռնել է 45-ամյա Էդիկ Թբիլիսսկին՝ նույն ինքը Էդուարդ Ասատրյանը, ով շարունակում է արծարծել իր ծեծի ենթարկվելու տեղեկությունները: Մարտին գողերն առնվազն երեք անգամ հավաքվել են միեւնույն կազմով: Առաջին հանդիպումներից մեկի ժամանակ Օսետրինային սատարելու մասին էին հայտարարել սլավոն «ծանրաքաշեր» Շիշկանն ու Պետրիկը: Հավաքի ժամանակ նրանց ներկայացուցիչն է եղել 43-ամյա Սերգեյ Ստոկոզուբը, որն ավելի հայտնի է որպես Սերյոգա Սամարսկի, փոխանցում է «Փրայմ Քրայմը»:

Հաղորդվում է, որ Օսետրինան ոչ միայն ցանկանում է ըստ արժանվույն փոխհատուցել «իր վրա ձեռք բարձրացնողներին», այլեւ դեդովյան «մամուլի-բրիգադի» ամբողջ պատմությունում վերջակետ դնել: Այդ առումով հատկանշական է բանակցությունների անցկացման համար ընտրված տեղը՝ «Հին ֆաէտո» ռեստորանը, որը երկար տարիներ Դեդ Հասանի մշտական նստավայրն էր եւ որտեղ նախորդ տարվա հունվարն նա սպանվել էր:

Մոսկվայում կանխվել է «օրենքով գողերի» հավաքը