Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունն ու AJA ազատ տնտեսական գոտի ընկերությունն այսօր՝ ապրիլի 4-ին, Էկոնոմիկայի նախարարությունում կնքեցին ազատ տնտեսական գոտու կազմակերպման վերաբերյալ պայմանագիր, որը գտնվելու է Կաշեգործների փողոց 70 հասցեում:
Պայմանագրի առարկա է հանդիսանում ազատ տնտեսական գոտու կազմակերպման, դրա տարածքում ենթակառուցվածքի զարգացման կազմակերպչի կողմից ծառայությունների մատուցման եւ այլ հարաբերությունները Հայաստանի հանրապետության օրենսդրության համաձայն: Տնտեսական գոտում գործունեություն իրականացվելու է ոսկերչության, ակնագործության եւ ժամագործության ոլորտներում:
Գործունեության ժամկետն է տասը տարի: Առաջիկա երկու տարիներին նախատեսվում է ազատ տնտեսական գոտում ներգրավվել մոտ 120 ընկերություն, որը կբերի 1500 նոր աշխատատեղի ստեղծման:
Ընկերությունը 10.72 մլն դոլարի կապիտալի ներդրում է իրականացնելու տարածքների ամբողջական վերանորոգման, գույքի տեղադրման եւ շինությունների հիմնանորոգման համար:
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց, որ տարածքների ամբողջական վերանորոգումը կավարտվի 2015թ.-ին:



























