ԱՄՆ-ի առաջին տիկնոջ տուրիստական այցելությունը Չինաստան ընտանեկան սկանդալի  պատճառ է դարձել։

Ամերիկյան նախագահի ընտանեկան գործերը հեռու են իդեալականից։ Անցած տարեվերջին ամերիկյան պարբերականները սկսեցին առավել ակտիվ շրջանառել Բարաք եւ Միշել Օբամաների սպասվող ամուսնալուծության մասին լուրերը։

Եւ ահա հերթական սկանդալը։ National Enquirer-ի հաղորդմամբ, այս անգամ ընտանիքում կռվախնձոր է դարձել Միշելի տուրիստական այցելությունը Չինաստան։ Պարբերականի աղբյուրներով, նախագահը բառացիորեն պայթել է այն բանից հետո, երբ կինը հրաժարվել է չեղյալ համարել թանկարժեք ճամփորդությունը։ Միշելը չի ընկրկել նույնիսկ այն բանից հետո, երբ Սպիտակ տան խորհրդատուները նախազգուշացրել են Օբամային, որ պետության առաջին ընտանիքի վերջին վեց տարիներին թույլ տված ճամփորդական շռայլությունները ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը 150 միլիոն ԱՄՆ դոլար են արժեցել։

«Էպիկական մասշտաբների ժայթքում է եղել։ Թերեւս ամենազազրելի առճակատումը Սպիտակ տան պատմության ողջ ընթացքում».- հաղորդում է տեղեկատվության վերոհիշյալ աղբյուրը։  «Երկուսն էլ անվերջ գոռացել են միմյանց վրա։ Նախագահն ուղղակի կատաղել է։ Բայց նա ի զորու չէ կանգնեցնել Միշելին, որովհետեւ նրանց ամուսնությունն ամբողջությամբ քայքայվել է։ Այնպես որ առաջին տիկինն անում է այն, ինչ ուզում է։ Բարաքը խնդրել է կնոջը հետաձգել ճամփորդությունը, սակայն վերջինս հրաժարվել է։ Այնուհետեւ ամուսինը հարցրել է, թե ինչու է նա մորն էլ տանում ճամփորդության, ինչից հետո Միշելն ուղղակի պայթել է։ Նա սկսել է գոռալ ամուսնու վրա, թե «բախտը» բերել է, որ մենակ չի թողել նրան այն անհարմար «селфи»-ից հետո, ու հեռացել,- մանրամասնում է տաբլոիդը։

Միշելը մոր՝ Մարիան Ռոբինսոնի եւ երկու դուստրերի՝ 15-ամյա Մալիայի ու 12-ամյա Սաշայի հետ Պեկին էր ժամանել մարտի 20-ին։ Ճամփորդությունը յոթօրյա էր եւ ներառում էր այցելություն երեք քաղաքներ։ Հաղորդվում է, որ նրանք գրանցվել են պեկինյան Westin հյուրանոցի նախագահական լյուքս համարում, որ մեկ գիշերվա համար 8350 դոլար է արժեցել։ Գնի մեջ ներառված էր համարը՝ ավելի քան 315 ք.մ. մակերեսով, 24-ժամյա սպասարկում եւ ռուսական բաղնիք։ Միշելը փորձել է արդարացնել իր ճամփորդությունը՝ այն կրթական համարելով։ Միեւնույն ժամանակ առաջինը տիկինը առանձնակի պահանջել է, որ ճամփորդության ընթացքում լրագրողներն ամեն քայլափոխին չհետեւեն։

«Սպիտակ տանը բոլորի համար արդեն պարզ է, որ Բարաքն ամբողջությամբ կորցրել է կնոջ նկատմամբ վերահսկողությունը»,- ամփոփում է պարբերականը։ «Ցավալի է, որ Միշելի քմահաճույքների համար վճարում են ամերիկյան քաղաքացիները»։