Ericsson ընկերության Թուրքիայի ներկայացուցչության 3 ղեկավար անձինք ապրիլի 28-ին ավտովթարի արդյունքում մահացել են:

Ավտովթարը տեղի է ունեցել, երբ ընկերության ղեկավարները Ստամբուլից շարժվելիս են եղել Անկարա: Առավոտյան 10-ի սահմաններում ընկերության ավտոմեքնենան Բոլուի շրջանում մխրճվել է բեռնատար ավտոմեքենայի մեջ: Ավտովթարի արդյունքում տեղում մահացել է Ericsson ընկերության Թուրքիայի ներկայացուցչության վաճառքի գծով տնօրեն Բեքիր Վոլքանը, զարգացման գծով տնօրեն Բահադըր Ասարը եւ հաշվապահության գծով տնօրեն Ալի Ունջուն: