«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է տեղեկությունն այն մասին, թե Ծառուկյանն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Առանց մեկնաբանության»,- NEWS.am-ի հարցին կարճ պատասխանեց մամուլի քարտուղարը:

Անդրադառնալով քիչ առաջ տեղի ունեցած Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան հանդիպմանը, Իվետա Տոնոյանը նշեց. «Առանց մանրամասների: Հովիկ Աբրահամյանի հետ կարճատեւ հանդիպում է եղել»: