Երեւանում, Նորքի 3-րդ Զանգվածում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում մահացել է Իրանի հյուսիսային շրջանների` Արեւելյան ու Արեւմտյան Ատրպատականի հոգեւոր առաջնորդ Նշան Թոփուզյանը: Նա ծնվել է Լիբանանի հարավում, 44 տարեկան է: Նշան Թոփուզյանի դին տարվելու է Թավրիզ, ուր տեղի է ունենալու հուղարկավորությունը:
Նշենք, որ Ատրպատականի թեմը Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության տակ է:




























