Հայտնի են դարձել Հայաստանի դպրոցների բարձր դասարանցիների համար անցկացվող մաթեմատիկայի «Ժամանակն է Ռուսաստանում սովորելու» անվամբ օլիմպիադայի հաղթողների անունները։ Մրցույթի արդյունքները հրապարակվել են ապրիլի 4-ին՝ ռուսական համագործակցության Հայաստանում ներկայացուցչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Կալինինի տված մամուլի ասուլիսի ընթացքում։
Նրա խոսքերով, օլիմպիադայի հաղթողները կարող են բյուջետային հիմունքներով սովորել Ռուսաստանի հետեւյալ տեխնիկական բուհ-երից մեկում՝ «МиСиС» ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարան, МЭИ ազգային հետազոտական ինստիտուտ, Մոսկվայի պետական շինարարական համալսարան, Մոսկվայի սննդի արդյունաբերության պետական համալսարան, Մեքենաշինության համալսարան, Մոսկվայի տեխնոլոգիական ինստիտուտ եւ Մոսկվայի Ս. Վիտտեի անվան համալսարան։
Հիշյալ ծրագրին մասնակցում են նաեւ ռեգիոնալ բուհ-եր, ինչպիսիք են Սանկտ-Պետերբուրգի պետական պոլիտեխնիկակական համալսարանը, Սիբիրի պետական աերատիեզերական համալսարանը եւ այլ հաստատություններ։
Կալինինը նաեւ նշել է, որ մաթեմատիկայի օլիմպիադան արդեն երկրորդ տարին է, ինչ անցկացվում է Հայաստանում։ Այս տարի մրցույթը մեկնարկել է ապրիլի 1-ին՝ Երևանում, Վանաձորում եւ Գյումրիում։ Մրցույթին մասնակցել են ավելի քան 300 դպրոցականներ։



























