Բեռլինը Մոսկվայից ակնկալում է «անհապաղ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել, որոնք կամրապնդեն վստահությունը» եւ...
Գերմանիայի դաշնային կառավարությունը պահանջել է հետ քաշել զորքերը Ուկրաինայի հետ սահմանից: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:
Նրա խոսքով՝ Բեռլինը Մոսկվայից ակնկալում է «անհապաղ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել, որոնք կամրապնդեն վստահությունը» եւ կթուլացնեն ռուս-ուկրաինական սահմանին առկա լարված մթնոլորտը: Զայբերտը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան խոստումները, որոնք հիմա պետք է ապացույցներով հաստատվեն, հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով dpa-ն:
Նշենք, որ նույն օրը նմանատիպ պահանջով հանդես է եկել ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:



























