ՌԴ Պետդուման հաշտեցման հանձնաժողովի խմբագրմամբ ընդունել է մի օրինագիծ, ըստ որի ներգաղթյալներն այսուհետ կպարտավորեցվեն երկրի տարածքում աշխատելու կամ ապրելու թույլտվություն ստանալիս ռուսերեն լեզվի, ինչպես նաև երկրի օրենսդրական հիմքերի եւ պատմության իմացության սերտիֆիկատ ներկայացնել։

Օրենքի որոշ դրույթներ ուժի մեջ կմտնեն 2014 թ. սեպտեմբերի 1-ից, իսկ սերտիֆիկատի առկայության վերաբերյալ պահանջը կգործի 2015թ. հունվարի 1-ից։

Հիշյալ սերտիֆիկատները կտրվեն հինգ տարի ժամկետով՝ համապատասխան քննություններ հանձնելուց հետո։

Գիտելիքների նվազագույն շեմը կսահմանի երկրի գիտության եւ կրթության նախարարությունը։