ՌԴ Պետդուման 2-րդ եւ 3-րդ ընթերցմամբ հաստատել է օտարերկրացիներին որպես օդաչու աշխատանքի ընդունելու թույլտվություն սահմանող օրինագիծը:
Համաձայն նոր օրենքի, ներգաղթյալներն այսուհետ կարող են առեւտրային քաղաքացիական ավիացիայի օդանավերի անձնակազմի անդամ կամ հրամանատար նշանակվել։
Նման աշխատակիցների հետ կնքված պայմանագրի ժամկետը չի կարող գերազանցել 5 տարին։
Օրինագծին դեմ են արտահայտվել բազմաթիվ պատգամավորներ, որոնք նման որոշման բացասական հետեւանքների մասին են հայտարարել։ Մասնավորապես, նշվել է, որ Ռուսաստանում աշխատանքի ընդունված օտարերկրացի օդաչուներին այդպիսով հասանելի կլինեն պետական գաղտնիքներ։



























