Հայ դպրոցականներն ու ուսանողները հետաքրքրված են Ռուսաստանում սովորելով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Օլգա Միզուլինան, ով ռուսական կողմից «Ռուսաստանում սովորելու ժամանակն է» մաթեմատիկական օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչն է:

Ըստ նրա՝ մրցույթի նպատակն է Հայաստանցի աշակերտների ու ուսանողների առավելագույն քանակություն ներգրավել, որպեսզի նրանք իմանան ռուսական տեխնիկական համալսարաններ ընդունվելու հնարավորության մասին: Ըստ որում, նա նշել է, որ յուրաքանչյուր հայկական ընտանիք կարող է թույլ տալ իրեն, որպեսզի իր երեխան սովորի Ռուսաստանում ու այս օլիմպիադան այնքնով է լավ, որ երեխաներն ընդունվում են բյուջետային միջոցների հաշվին:

Պատասխանելով այդ շրջանավարտների հետագա ճակատագրի մասին հարցին, մամուլի ասուլիսի մյուս մասնակիցը՝ Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատար Մարկ Կալինինը նկատել է, որ ռուսական կրթաթոշակների ծրագիրը ձեւավորվում է Հայաստանի՝ որոշակի մասնագետներ նախապատրաստելու պատվեից: Ըստ որում, ուսանողները Ռուսաստանում գտնվել կարող են միայն ուսման ընթացքում: Ավարտելուց  ու դիպլոմները ստանալուց հետո նրանք  պարտավոր են վերադառնալ իրենց բնակության վայրը:

Այս տարի ծրագրում կներառվեն երկու հարյուր հայաստանցի ուսանողներ: