Ուկրաինայում նախագահական արտահերթ ընտրությունները գանձարանի համար 1,174 միլիարդ գրիվնա(101 միլիոն դոլար): Ընդ որում ծախսերը կրճատվել են մոտ 800 միլիոն գրիվնայի չափով(68 մլն դոլար), ապրիլի 4-ի ճեպազրույցի ընթացքում հաղորդել է Ուկրաինայի ԿԸՀ ղեկավար Միխայիլ Օխենդովսկին:

Ինչպես հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը, Օխենդովսկու խոսքով, ծախսերի կրճատումը հնարավոր է դարձել շնորհիվ փոփոխությունների, որոնք ԿԸՀ առաջարկով Գերագույն ռադան մտցրել է ընտրությունների  մասին օրենքում: Մասնավորապես կրճատվել է ընտրական տեղամասերի եւ մարզային ընտրական հանձնաժողովների անդամների ընդհանուր թիվը:

Բացի այդ կրճատվել է պաստառների թիվը, որոնք թեկնածուների համար տպագրվում էին պետության հաշվին:ԿԸՀ ղեկավարը հավաստիացրել է, որ փոփոխությունները որեւէ կերպ չեն ազդի ընտրական գործընթացի որակի վրա:Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԿԸՀ-ն ավարտել է թեկնածուների գրանցման գործընթացը, նախագահական ընտրություններին կմասնակցի 23 թեկնածու: