Զվարճալի միջադեպ է գրանցվել կանադական Բլեքֆալդս քաղաքում. 25-ամյա անօթեւան Ջեսսի Սեսկը կողոպտել է բնակավայրի ոսկերչական խանութներից մեկը՝ ձեռքի հետ էլ վերցնելով տաղավարում հայտնաբերած հրազենը։ Այնուհետեւ նա գողացել է տեղացիներից մեկի տրակտորը եւ ագարակների միջով փախուստի դիմելու փորձ արել։
«Շուտով ձնագնաց տրակտորն, այնումենայնիվ, խրվել է մեկ մետր բարձրությամբ ձնի մեջ։ Դրանից հետո էլ Սեսկան փորձել է ոտքով մոտակա ֆերմա հասնել, ինչն ի վերջո հաջողվել է։ Այնտեղ կողոպտիչը եւս մեկ, այս անգամ արդեն ավտոմեքենա է գողացել, ինչն ի վերջո նախորդի նման դուրս է ընկել ճանապարհից եւ մխրճվել ձյան մեջ», այս մասին լրագրողներին պատմել է քաղաքի կոնստեբլ Էդրիան Դինը՝ հանցագործին ձերբակալելուց հետո։
Հետապնդումն ընդհանուր առմամբ 45 րոպե է տեւել։ Կողոպտչին արջի ծառայություն է մատուցել ամբարձիչ-տրակտորի սլաքը, որ մեքենայի կայանված ժամանակ բարձրացված է եղել։ Չարաբաստիկ անօթեւանը չի իմացել այն իջեցնելու ձեւը, ինչն էլ արդյունքում մեքենայի հավասարակշռությունը կորցնելու եւ շրջվելու պատճառ է դարձել։




























