Երկու միլիոն արժողության տեխնիկա գողացողը հայտնաբերվել եւ ձերբակալվել է:

Փետրվարի 10-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին էր դիմել 49-ամյա Զարե Ա.-ն եւ հաղորդում տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ Լենինգրադյան փողոցում գտնվող ՍՊԸ պատուհանը բացելով` գողացել են համակարգիչ, պատճենահանող սարք, տպիչ եւ նոութբուք` պատճառելով 2.000.000 դրամի վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 2-ին ոստիկանության Մաշտոցի եւ Արաբկիրի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 19-ամյա Նարեկ Պ.-ն, որը նույն օրը, ժամը 18.45-ին, Շիրակի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:

Նարեկ Պ.-ն ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: