Քաղաքացի Լ. Հ.-ն ՀՔԾ-ում հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հարկադիր կատարող Արա Ասատրյանն ուշացումով է արգելանք դրել պարտապան Ս. Ա.-ի գույքի վրա, որից օգտվելով պարտապանի հարազատները նվիրատվության պայմանագրով արգելանքի ենթակա գույքն օտարել են:

Այս առնչությամբ, ՀՔԾ վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի այդ, Լ. Հ.-ն հարկադիր կատարողին մեղադրել է իրեն խաբելու եւ բռնագանձման ենթակա գումարների անհետացման մեջ:

Կատարվում է նախաքննություն: