Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում, ապրիլի 4-ին, ժամը 02.00-ին, ՌԴ քաղաքացի, 25-ամյա Դմիտրի Սիդորենկոյի վարած «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան բախվել է պողոտայի կենտրոնով անցնող բետոնյա պատնեշին եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդն ու ուղեւորուհին մարմնական վնասվածքներ են ստացել: «Մալաթիա» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Դ. Սիդորենկոն մահացել է:

Կատարվում է քննություն: