Արգենտինայի մայրաքաղաքում Քրիստափոր Կոլոմբոսի արձանն ապամոնտաժելիս դրա հիմքում ժամանակի կապսուլ է գտնվել։ Մասնագետների կարծիքով՝ այն 100 տարվա վաղեմության է՝ 1921թ.։

Կապսուլում գտնվել են մեաղադրամներ, նամականիշներ, գրքեր եւ նախորդ դարասկզբի այլ իրեր։ Դրանց մեջ կան արգենտինյան եւ իտալական թերթեր, որոնցում լուսաբանված են հուշարձանի կառուցման աշխատանքները։ Գտնված բոլոր իրերը  ժամանակավոր կցուցադրվեն արգենտնյան պետականության 200-ամյակի թանգարանում՝ քանի դեռ դրանց համար մշտական վայր չի գտնվել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Արգենտինայի իշխանությունները երկրի պետականության 100-ամյակի առթիվ իտալական սփյուռքի նվիրած հուշարձանը կազմաքանդելու որոշում էին կայացրել, ինչը հարուցել էր Բուենոս-Այրեսում բնակվող իտալացիների դժգոհությունը; Հուշարձանի ճակատագիրն առայժմ անորոշ է։

Դրա տեղում կառավարությունը մտադիր է առաջին կին գեներալ Խուանա Ասուրդույի հուշարձանը կանգնեցնել, որը մասնակցել էր գաղութի ազատագրման մարտերին։ 2009թ. նախագահ Քրիստինա Ֆերնանդեսդը Քիրշները նրան գեներալի կոչում էր շնորհել։