ՌԴ ԱԴԾ-ի պատասխանատուն Կիեւում գտնվել է փետրվարի 20-21-ին, որտեղ հստակեցնում էր ՌԴ դեսպանատան եւ այլ հաստատությունների պաշտպանության մակարդակը։ Այս մասին հայտարարել են գերատեսչությունում։

 «Մենք հաստատում ենք, որ Սերգեյ Բեսեդան փետրվարի 20-21-ին իրոք եղել է Կիեւում՝ ռուսական դեսպանատան եւ այլ հաստատությունների պաշտպանության մակարդակը պարզելու համար», - հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ԱԴԾ-ի աղբյուրը։

ԱԴԾ-ի ներկայացուցիչը ընդգծել է, որ Բեսեդան ցանկացել էր հանդիպել Վիկտոր Յանուկովիչի հետ սակայն նրան չէին ընդունել։

«Նա Կիեւ այցի ընթացքում որեւէ այլ հանձնարարություն չի ունեցել», - ասել է գործակալության զրուցակիցը;