Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ապրիլի 7-8-ին,  Վիլնյուսում կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների  խորհրդաժողովին:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդաժողովին հրավիրված են նաեւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների խորհրդարանների նախագահները:

Խորհրդաժողովում ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսված են նաեւ երկկողմ հանդիպումներ: