Ոստիկանությունը բացահայտել է բնակարանային գողություններ կատարող քառյակ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Երիտասարդները ապրում են Աէրացիա թաղամասում, գործում են խմբով՝ կազմակերպված ձեւով:  Նրանք հիմնականում գողություն են կատարում առանձնատներից, թափանցում են պատուհաններից, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացում փեղկերը, հափշտակում փող եւ ոսկեղեն: Նրանց պատճառած վնասը մի քանի միլիոնի է, թեեւ չի բացառվում, որ երիտասարդներից բաղկացած քառյակից այլ տուժողներ եւս լինեն:

Ոստիկանությունից տեղեկացանք նաեւ, որ քառյակի բացահայտմանը նպաստեց օպերատիվ տվյալները նրանց կողմից նախատեսված Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի տներից մեկից գողություն կատարելու մասին: Քառյակի անդամներն են Սեյրան Գալստյանը, Ռոլանդ Սարգսյանը, Լեւոն Մելքումյանը եւ Կամո Չոբանյանը: Այս դեպքից բացի՝ երիտասարդները եւս 6 բնակարանային գողություն էին կատարել:

Մանրամասները՝ տեսանյութում