Վաշինգթոնը կիրականացնի Ճապոնիայի հանդեպ անվտանգության բնագավառում ունեցած իր պարտականությունները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար չակ Հեյգելը Տոկիո կատարած այցի ընթացքում:
Այդ հայտարարությունը պայմանավորված է նրանով, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին Հարավարեւելյան Ասիայում մեծ անհանգստություն առաջացրեց, քանի որ այդ տարածաշրջանում շատ են տարածքային խնդիրները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ապրիլի 3-ին ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ռասելը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցներին միայնակ չի թողնում Չինաստանի կողմից այսպես կոչված ահաբեկումների առաջ:
Ռասելը կոչ է արել չինական իշխանություններին Ղրիմի հետ կապված պատմությունից սխալ դասեր չքաղել:
ԱՄՆ-ն նախազգուշացրել է Չինաստանին զերծ մնալ Ասիայում «Ղրիմի մոդելը» իրականացնելուց




























