Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթան այսօր արձակել է Ումար Թամամ Լիի գլխավորակ կառավարությունը, հաղորդում է Reuters-ը: Երկրի նոր վարչապետ է նշանակվել Մուսսա Մարան, ով զբաղեցնում էր քաղշինարարության եւ քաղաքային քաղաքականության նախարարի պաշտոնը:

«Նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթան 2014թ.-ի ապրլիլի 5-ին կառավարության հրաժարականի հայտարարումից հետո ազատել է Ումար Թամամ Լիին վարչապետի պաշտոնից»,- հետեւում է երկրի նախագահի պաշտոնական հայտարարությունից»,- հաղորդում է «Gazeta.ru»-ն: