Թուրքիայում մշակվել է ծրագիր, որի միջոցով թուրք գյուղացիները այսուհետ իրենց մշակովի հողատարածքները կարող են ջրել տնից` համակարգչի դիմաց նստած:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` Թուրքիայի Աֆյոնքարահիսարի նահանգի մի շարք շրջաններ արդեն անցել են նորագույն ջրամատակարարման համակարգին: Հիշյալ նահանգի ջրամատակարարման կոոպերացիայի նախագահ Մեհմեդ Բուրանը նշել է, որ նոր համակարգի տարածման աշխատանքները արագ կերպով ընթանում են: «Հողագործները այսուհետ իրենց այգին, կամ հողատարածքը ջրելու համար ինտերնետն են օգտագործելու: Մշակվել է հատուկ ծրագիր, որի մեջ հողագործը կտեսնի իր հողատարածքը եւ իր հայեցողությամբ կջրի նախընտրած հատվածը: Եւ այդ ամենը առանց տնից դուրս գալու է իրականացվելու»-նշել է Մեհմեդ Բուրհանը:




























