Կիրակի Գվինեա-Բիսաուում տեղի են ունենում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Պորտուգալիայից  1974թ.-ին անկախանալուց հետո այս երկրի եւ ոչ մի ղեկավար մինչեւ իր ժակետի ավարտը չի կառավարել:

Հերթական դեպքերից հետո 2012թ.-ից ի վեր Գվինեա-Բիսաուում ժամանակավոր կառավարություն է հաստատվել, որը բանակի վերահսկողության ներքո է: Արեւմուտքը դադարեցրել է օգնությունը մինչեը ժողովրդավարության վերականգնումը:

Արդի ընտրություններում պայքարում են նախագահի 13 թեկնածուներ, որոնցից շատերը անկախության պատերազմի վետերաններ են, 15 կուսակցություններ պայքարում են խորհրդարանի տեղերի համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Արշավում հետաքրքրություն է առաջացնում 50-ամյա տնտեսագետ Պաուլո Գոմեսը, ով կյանքի մեծ մասն աշխատել է արտասահմանում, այդ թվում նաեւ Համաշխարհային բանկի Արեւմտյան Աֆրիկայի դեպարտամենտում:

Քվեարկության ընթացքին հետեւում են 550 միջազգային դիտորդներ: Երկրորդ փուլի անհրաժետության դեպքում այն տեղի կունենա մայիսի 18-ին:

Նշենք, որ Գվինեա-Բիսաուի միակ բնական ռեսուրսներն են ձուկն ու կեշյու ընկույզները: ՄԱԿ-ի մարդկային զարգացվածության ինդեքսում այն 187-ից 177-րդ տեղն է զբաղեցնում: Բնակչության երկու երրորդն ապրում է աղքատության մեջ: