Նիգերիայի հյուսիս-արեւելյան Բորնո նահանգի մի քանի բնակավայրերի վրա զինյալների հարձակման զոհ է դարձել առնվազն 130 մարդ: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, քաղաքներից մեկում զինյալներն այրել են գրադարանն ու մանկավարժական քոլեջի վարչական շենքը, ինչպես նաեւ մի քանի տուն:
Որոշ տվյալներով, բազմաթիվ բնակիչներ փախել են հարեւան Քամերուն:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: Ավելի վաղ նման հարձակումներ իրականացրել է իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորումը, որը պայքարում է իսլամական պետություն ստեղծելու համար:




























