Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակն Ուկրաինայում: Այս մասին ապրիլի 13-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը:
«Ռուսաստանը պետք է հրաժարվի այնպիսի քայլերից, որոնք ապակայունացնում են Ուկրաինայի իրավիճակը եւ խարխլում են կոնտակտային խմբի շրջանակում բանակցությունների հնարավորությունները»,- հայտարարել է Հեյգը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, բրիտանացի պաշտոնյան հիշեցրել է, որ ապրիլի 14-ին Եվրամիության արտգործնախարարները հանդիպելու են Լյուքսեմբուրգում: «Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ-ի քաղաքականությունը պետք է հստակ եւ միասնական լինի»,- ասել է Ուիլյամ Հեյգը:



























