Մոսկվայի մետրոյի «Շիպիլովսկայա» կայարանում ապրիլի 13-ին դեռահասի մարմին են գտել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով, դեռահասը երթեւեկել է էլեկտրագնացքի վագոնի տանիքին նստած: «2014թ. ապրիլի 13-ին մոսկովյան մետրոպոլիտենի «Շիպիլովսկայա» կայարանում թունելի մուտքի մոտ անչափահասի մարմին է հայտնաբերվել»,- ասվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում: