ՌԴ հատուկ ծառայությունների մասնակցության ապացույցներն Ուկրաինայի Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին կներկայացվեն Ժնեւում ապրիլի 17-ին: Այդ մասին ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է ՈւՆՆ-ն:

«Ուկրաինայի արեւելյան մարզերում ռուսական հատուկ ծառայություններն ու դիվերսանտներն անցել են անջատողական լայնածավալ գործողությունների իշխանության գրավման, իրավիճակի ապակայունացման համար, ինչպես նաեւ այդ մարզերն Ուկրաինայից անջատելու համար:

Պաշտպանելով մարդկանց կյանք, պետության տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը որոշում է ընդունել հակաահաբեկչական գործողություն ծավալել ընդդեմ մեր պետության վրա իրականացված հարձակման:

Ուկրաինայի ԱԳՆ-ում անհրաժեշտ բոլոր ապացույցներն առկա են Ռուսաստանի հատուկ ծառայությունների մասնակցության վերաբերյալ Ուկրաինայի արեւելքում պետական հաստատությունների գրավմանն ու անջատողական ապստամբությանը»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ: