Երուսաղեմում քաղաքի գլխավոր մահմեդական սրբավայրերից մեկի՝ Ալ-Ակայի մոտ տեղի ունեցած բախումների ընթացքում իսրայելական ոստիկանությունը մի քանի պաղեստինցու է ձերբակալել:

Ոստիկանության ստորաբաժանումներն ամբոխին ցրելու համար օգտագործել են խլացնող նռնակներ: Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ իսրայելական ոստիկանները բացել են համալիրի դարպասները, որոնք տանում են դեպի Տաճարի լեռան տարածք, որպեսզի ներս թողնեն ոչ մահմեդական այցելուներին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Որոշ պաղեստինցիներ վախենում են, որ հրեաների խմբերը ծրագրում են գրավել մզկիթը, որը գտնվում է հուդայականների համար սրբավայր հանդիսացող հողի վրա:

Այժմ համալիրը փակ է մինչեւ հաջորդ ծանուցումը: