Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաման է ստորագրել Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու մասին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նախագահի մամուլի գրասենյակից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ որոշում եմ Հովիկ Աբրահմյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ»,- ասված է հրամանում:
Նշենք, որ այսօր ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Վերջինս 20 օր ժամանակ ունի նոր կառավարության կազմը ներկայացնելու համար:



























