Իրաքի հյուսում գտնվող երկու քաղաքներում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով նվազագույնը 16 մարդ է զոհվել, հաղորդում է Associated Press-ը վկայակոչելով երկրի իշխանություններին:
Առաջին ահաբեկչությունը տեղի է ունեցել Մոսուլում: Նախնական տվյալների համաձայն՝ ականապատ ավտոմեքենան պայթել է քաղաքի բնակելի հատվածում, երբ անցնում էր Իրաքի բանակի եւ ոստիկանության պարեկային մեքենան: 10 մարդ զոհվել է. նշվում է, որ նրանց թվում կան ինչպես իրավապահներ, այնպես էլ խաղաղ բնակիչները: Եւս 12 մարդ տուժել է, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Մեկ ժամ անց Դիբիսե քաղաքում եւս մեկ ահաբեկչություն է տեղի ունեցել: Ականապատ ավտոմեքենան, որի ղեկին մահապարտն էր, բախվել է անցակետի: Պայթյունի հետեւանքով 6 հոգի զոհվել է, 15-ը տուժել են:
Այս պահին պարզում են կատարվածի մանրամասները, ճշտվում է զոհերի եւ տուժածների թիվը:




























