Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարում է, որ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը որոշել է Ուկրաինայի արեւելքում հակաահաբեկչական գործողությունների մեջ ներգրավել նաեւ Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողներին, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
«Ուկրաինայի ազգային անվտանգությա եւ պաշտպանության խորհուրդը որոշում է ընդունել Ուկրաինայի Զինված ուժերի մասնակցությամբ լայնածավալ հակաահաբեկչական գործողություն սկսել»,- կիրակի երեկոյան նա հայտարարել է «Ռադա» հեռուստաալիքին:
Հիշեցենքն, որ ապրիլի 13-ին ռուսամետ ակտիվիստների եւ եվրամայդանցիների միտինգներն ավարտվել են բախմամբ, հրաձգություն է եղել, կան տուժածներ: Դաշնայնացման կողմնակիցները Գեորգիեւյան ժապավեններ են կրում:
Ռուսասկան դրոշների ներքո դաշնայնացման կողմնակիցներօ ցույցերը տեղի են ունենում վերջին երկու օրվա ընթացքում Ուկրաինայի արեւելքում՝ Դոնեցկում, Խարկովում եւ Լուգանսկում, մասնակիցները պահանջում են իրենց մարզերի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեներ անցկացնել, պահանջում են երկրի դաշնայնացում:




























