Նվազագույնը 33 մարդ է զոհվել ավտոպատահարի հետեւանքով Մեքսիկայի արեւելյան Վերակրուս նահանգի տարածքում: Ուղեւորներով ավտոբուսը բախվել է բեռնատարի, որը կայանված էր մայրուղու եզրին՝ առանց արտակարգ կանգառի համապատասխան նշանների:
Ավտոպատահարի հետեւանքով տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Ոմանց վիճակը գնահատվում է ծանր, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ոստիկանությունը հետաքննում է կատարված հանգամանքները:




























