Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիճակի զարգացումը ծայրահեղ վտանգավոր բնույթ է ընդունում, Ռուսաստանը ճգնաժամային իրավիճակի հարցը բարձրացնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԿ քննարկմանը, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիճակի զարգացումը ծայրահեղ վտանգավոր բնույթ է ընդունում: Պետական հեղաշրջման հետեւանքով ինքնահռչակված կիեւյան իշխանությունները ժողովրդական բողոքները զենքի ուժով ճնշելու քաղաքականություն է որդեգրել, որոնք ծագել են հարավ-արեւելյան մարզերի բնակիչների օրինական շահերի անտեսման հետեւանքով, ուղղակի սպառնալիքներ եւ բռնություն նրանց նկատմամբ, ովքեր համաձայն չեն կոալիցիայի ազգայնական-արմատական, շովինիստական, ռուսատյաց, հակասեմիտական գործողություններին, ինչը տիրում է Կիեւում ԱՄՆ-ի եւ Եվրամիության ուղղակի աջակցությամբ»,- հաղորդել են ՌԴ ԱԳՆ-ում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
ԱԳՆ-ում հայտնել են, ոչ Ռուսաստանը « Ռուսաստանը ճգնաժամային իրավիճակի հարցը բարձրացնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԿ քննարկմանը»:
«Հենց Արեւմուտքից է այժմ կախված Ուկրաինայում քաղաքացիական պատերացմի խուսափումը»,- հավելել են ռուսական արտգործնախարարությունում:




























