«Դրսից կազմակերպվող անջատողական ահաբեկչական հարձակումների, երկրի սահմաններից դուրս հովանվորվող հանցախմբերի ձեւավորմանմ ներքին օրինականությանն ու իրավակարգին սպառնացող վտանգի պայմաններում» նա «որոշում է ընդունել ստեղծել ՆԳՆ հատուկ ստորաբաժանումների ուժեր ողջ երկրի տարածքում՝ քաղաքացիական խմբավորումների հիման վրա»:

«Դոնեցկը կունենա իր հատուկ ստորաբաժանումը, որը կստեղծվի երկրի եւ Դոնբասի հայրենասերներից: Լուգանսկն իրենը կունենա: Դնեպրոպետրովսկում կստեղծվի «Դնեպր» հատուկ ստորաբաժանումը: Նիկոլայեւ, Օդեսա, Խերսոն, Խարկով՝ գրեթե ամեն մեկը հնարավորություն կստանա ունենալ նման կայունացնող հատուկ ստորաբաժանում: Սկզբում Արեւելքն ու Հարավը, այնուհետեւ երկրի Արեւմուտքն ու Կենտրոնը»,- նշել է Ավակովը:

Նրա խոսքով՝ ՆԳՆ-ն պատրաստ է ողջ երկրում նոր հատուկ ստորաբաժանումների կազմում ընդգրկե; ավելի քան 12 000 մարդու, ինչպես նաեւ տրամադրել սպառազինություն, համազգեստ, նշանակել կադրային սպաների որպես ղեկավարներ:

«Լուգանսկի մարզում «Վոստոկ» հատուկ ստորաբաժանման ստեղծման առաջին հրամանն արդեն ստորագրել եմ: Հատուկ ստորաբաժանումը կստեղծվի կարճ ժամկետներում, առանց ձեւականությունների՝ ժամանակի պահանջներին համապատասխան: Առաջիկա օրերին ՆԳՆ կայքում կոնտակտային հեռախոսահամարներ ու մարզային ընտրական կետերի հասցեներ կտեղադրվեն»,- ընդգծել է նախարարը:

«ՆԳՆ հատուկ ստորաբաժանումների նոր կառույցը պատասխան է դիվերսանտներին, «կանաչ մարդուկներին» եւ այլ հանցախմբերին, որոնց նպատակն է հարձակվել Ուկրաինայի պետականության եւ ամբողջականության վրա»,- պարզաբանել է Ավակովը: