Ուկրաինացի ուժայինները որոշում են ընդունել երկրի արեւելքում հատուկ գործողություն սկսել ԱՄՆ-ի ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Բրենանի հետ հանդիպումից հետո: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Դոնի Ռոստովում հայտարարել է Վիկտոր Յանուկովիչը, ով իրենց համարում է Ուկրաինայի լեգիտիմ նախագահ:
Նրա պոսքով՝ ԿՀՎ-ի տնօրենը հանդիպել է Ավակովի եւ Տուրչինովի հետ: ԱՄՆ-ն պատասխանատվության իր բաժինն ունի Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար, ընդգծել է նա: Իշխանությունից հեռացված Յանուկովիչը կոչ է արել ուկրաինացի ուժայիններին զենք չկիրառել ժողովրդի դեմ: «Դուք քրեական պատասխանատվություն եք կրելու»,- ասել է նա: Յանուկովիչի խոսքով՝ առաջին հերթին դա վերաբերում է ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին եւ ՈւԱԽ զեկավար Վալենտին Նալիվայչենկոյին:
Նշենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի մասնակցությամբ հակաահաբեկչական գործողության մասին այն անձանց դեմ, ովքեր Դոնբասում եւ Լուգանսկում զավթել են պետական իշխանության եւ ուժային գերատեսչությունների շինությունները:




























