Ուկրաինայում փաստացի քաղաքացիական պատերազմ է սկսվել: Այս մասին ապրիլի 13-ին Դոնի Ռոստովում հայտարարել է պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
«Այսօր արյուն է թափվել: Մեր երկիրն այսուհետ նոր իրավիճակում է գտնվում. ըստ էության՝ մի ոտքով քաղաքացիական պատերազմի մեջ է հայտնվել»,- Յանուկովիչի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Նրա խոսքով, երկիրը մասնատումից կարող է փրկել միայն հանրաքվեի անցկացումը: Ուկրաինան նախ պետք է հանրաքվե անցկացնի, այնուհետեւ նոր Սահմանադրություն ընդունի, իսկ հետո արդեն խորհրդարանական ընտրություններ անցկացնի:




























