Սոլթ-Լեյք-Սիթիի բնակիչներից մեկն անհավանական խղճմտանք է դրսեւորել՝ իր արարքով զարմացնելով ոչ միայն տեղի բաերերից մեկի աշխատակիցներին, այլեւ քաղաքի բնակչության մեծամասնությանը:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ապրիլի մեկին Մեյն սթրիթում գտնվող գրիլ-բար է մտել մի կին: Կողքերը նայելուց հետո նա մոտեցել է մատուցողուհուն ու հայտարարել, որ իր հայր այնտեղ հանցագործություն էր արել:
Նա պատմել է այն մասին, որ 1941-ին իր հայրն այնտեղ ճաշել է, սակայն դրա համար չի վճարելու փախուստի է դիմել: Այդ ժամանակ «հանցագործը» տաս տարեկան է եղել: Նա ու ընկերը մի լավ կերել են, սակայն երբ տեսել են հաշիվը, հասկացել են, որ չեն կարողանա վճարել ու գերադասել են փախուստի դիմել:
Պարզվել է, որ տիկնոջ հայրն ու նրա ընկերը հաստատության մեկ դոլար են պարտք մնացել, փոխանցում է FederalPost-ը՝ վկայակոչելով КSL.com-ը:
Կինը մատուցողուհուն է փոխանցել հինգ դոլար՝ որպես ներողություն մի մարդուց, որը ինչպես երեւում է մինչ օրս տանջվում է մեղքի զգացումից:
Մատուցողուհին պատմել է, որ տղմարդն այնքան է ամաչել իր արարքի համար, որ խնդրել է աղջկան փոխանցել գումարը՝ չկարողանալով ներս մտնել:
Նշվում է, որ բարի ներկայիս սեփականատերն այդ գումարի համար արդեն ծրագրեր ունի: Նա մտադիր է գումարը փոխանցել հաստատության այն ժամանակվա սեփականատիրոջը:




























