Հանրահայտ ամերիկյան Buzzfeed  կայքում հրապարակված հոդվածը գրի է առել այն «ամենատարօրինակ ռուսական սովորույթները», որոնց մասին առաջին անգամ Ռուսաստան այցելող ԱՄՆ քաղաքացիների համար հարկ է իմանալ:

Ստորեւ բերված «տարօրինակությունների» ցանկը 16 կետից է բաղկացած:

Եվ այսպես, ամերիկացիների կարծիքով, ռուսները սովորություն ունեն`

1. Խանութ գնալիս զուգվել-զարդարվել

2. Ճամփա ընկնելուց առաջ մի պահ նստել

3. Երկար ու մտաշփոթ բաժակաճառեր ասել

4. Որ պահին ասես` անեկդոտ պատմել

5. Բաղնիքից կամ սաունայից հետո միմյանց շնորհավորել

6. «Ինչպե՞ս ես» հարցին անկեղծ ու հանգամանալից պատասխանել

7. Անծանոթներին չժպտալ

8. Առավել ոգեւորությամբ Ամանորը նշել, քան Սուրբ Ծնունդը

9. Ժամանակ առ ժամանակ հին խորհրդային մուլտֆիլմեր դիտել

10. Բոլոր կանանց «աղջիկ» անվանել

11. Հացի սեղանի շուրջ ժամերով նստել

12. Փաթեթները խնամքով պահել

13. Հյուրասիրել ավելի շատ, քան դրա կարիքը կա

14. Ապրել ծնողների հետ

15. Լիովին անծանոթ մարդկանց հետ միանգամից ընկերանալ

16. Հյուր գնալիս անպայման նվեր տանել: