Ապրիլի 13-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են դիմել 1964 թ. ծնված Կարինե Մ.-ն, 2005 թ. ծնված Աննա Թ.-ն, 1991 թ. ծնված Ծաղկանուշ Ե.-ն եւ 1984 թ. ծնված Հարություն Հ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորվել են խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական բաժանմունք:



























