Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որին կասկածում են այն բանի համար, որ նա գերեզմանից նորածնի մարմին է գողացել:

Իրավապահները ենթադրում են, որ նա դիակից կարրի է պատրաստել:

Տղամարդուն ձերբակալել են այն բանից հետո, ինչ հարեւանները բողոքել են զազրելի հոտից, որը նրա տնից են զգացել:

Ավելի վաղ նրան ու եղբորը արդեն ձերբակալել էին, որ 2011-ին նրանք գերեզմանից գողացել էին աղջնակի մարմին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: