Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում օրերս կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից տրված պարգեւների հանձնման արարողություն:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանձնել է ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալներ Բուլղարիայի ժուռնալիստների միության նախագահ Սնեժանա Տոդորովային, Պլովդիվ քաղաքի համայնքային խորհրդի անդամ Սպաս Գռնեւսկուն եւ կրոնական համայնքների ազգային խորհրդի նախագահ պրոֆեսոր Ռուբեն Գրիգորյանին:
«Հակոբ Մեղապարտ» մեդալներ են հանձնվել պրոֆեսոր Հակոբ Կարապետյանին եւ «Հայ Դատ» հանձնախմբի համանախագահ, «Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփաքբաշյանին:
«Վիլյամ Սարոյան» մեդալը հանձնվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Սոֆիայի մասնաճյուղի ատենապետ Սոնյա Ավագյանին:
«Արշիլ Գորկի» մեդալը հանձնվել է Սոֆիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու նախագծի հեղինակ, գլխավոր ճարտարապետ Հակոբ Քարաքաշյանին:
ՀՀ դեսպանը շնորհավորել է պարգեւատրվածներին եւ շնորհակալություն հայտնել նրանց Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, հայապահպանման գործում ունեցած ավանդի, հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, Սփյուռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու եւ դեսպանության հետ համագործակցության համար:



























