Ուկրաինայի գերագույն դատարանը որոշել է փակել երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «գազի գործը»: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են նախկին պաշտոնյաներ Սերգեյ Վլասենկոյի եւ Ալեքսանդր Պլախոտնյուկի պաշտպանները:
Վլասենկոյի խոսքով՝ 48 դատավորներից 42-ի խոսքով՝ գործը փակվել է «հանցակարզմի բացակայության» պատճառաբանությամբ:
«Այս որոշումը մենք համարում ենք սարքված «գազի գործի» վերջակետը: Բոլոր առասպելները հոդս են ցնդել»,-ասել է Վլասենկոն:
Պլախոտնյուկը պազրաբանել է, որ Ուկրաինայի գերագույն դատարանի որոշումը թույլ կտա Մարդ ու իրավունքների երվրոպական դատարանին «Ուկրաինայից գոնե մեկ հայց քիչ քննել»:
«Եթե որեւէ մեկը տեղյակ է Տիմոշենկոյին դատապարտած Ռոդիոն Կիրեեւի գտնվելու վայրը, խնդրում ենք տեղեկացնել մեզ»,-ասել է Վլասենկոն, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավադա»-ն:




























