Կիեւն ու Վաշինգթոնը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայում 1 մլրդ դոլար տրամադրելու մասին: Այս մասին ասել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հաղորդում է ՈւՆՆ-ը:
«Այսօր Վաշինգթոնում Ուկրաինայի ու ԱՄՆ կառավարության միջեւ համաձայնագիր է ստորագրվել՝ մեկ մլրդ դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ»,-ասել է Յացենյուկը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ այսօր ԵՄ-ն երկու որոշումներ է կայացրել:
Նա նաեւ ընդգծել է, որ դրանց շնորհիվ Ուկրաինայի տնտեսությունը լրացուցիչ 500 մլն դոլար կստանա:




























