Գերմանիայի փոխկանցլեր Զիմգար Գաբրիելն այսօր՝ ապրիլի 14-ին, նախազգուշացրել է Ուկրաինայում ճգնաժամի խորացման մասին, նշելով, որ «Ռուսաստանը, ակնհայտորեն, պատրաստ է թույլ տալ, որ եվրոպական սահմաններով տանկեր անցնեն»:
Հանդես գալով Բեռլինում Ֆրանսիայի նոր վարչապետ Մանուել Վալսի հետ, Առաջին աշխարհամարտի տարելիցի միջացառման ժամանակ, Գաբրիելը կոչ է արել Եվրոպային չմոռանալ երկու համաշխարհային պատերազմների դասերի մասին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Նրա խոսքով՝ ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց, որ որոշ ժամանակ մոռացված ուժային քաղաքականությունը կրկին գործողության մեջ է:



























